-
20.11.2020|
00:01
Հորից ամաչե՛ք պոռնկության համար, բոզ կնոջ երեսին նայելու համար, ազգականից երես թեքելու համար, մեկի բաժինը կամ նրան տրվածը խլելու համար, ամուսնացած կնոջը ակնապիշ նայելու համար, նրա սպասուհուն հետամտելու, առավել ևս նրա անկողնուն մոտենալու համար։
-
17.11.2020|
00:03
Հորից ամաչե՛ք պոռնկության համար, դատավորից և իշխանից` հանցանքի համար, ժողովականներից և ժողովրդից` անօրինության համար, ընկերոջից և բարեկամից` զրկանքների համար, պանդխտության վայրում` գողության համար, Աստծու ճշմարտությունից և ուխտից` ստության համար, ուրիշների հացի վրա ձեռք դնելու համար, տալու և առնելու մեջ նախատինք կրելու համար, ողջույնին ի պատասխան ձեր լռության համար։
-
13.11.2020|
00:02
Մեղավորների որդիների ժառանգությունը կորչում է, բայց նրանց սերնդի հետ միշտ մնում է նախատինքը։ Որդիները մեղադրում են ամբարիշտ հորը, որովհետև նրա պատճառով նախատինք են կրում։ Վա՜յ ձեզ, ամբարիշտ մարդիկ, որ լքել եք բարձրյալ Աստծու օրենքը։
-
10.11.2020|
00:02
Ոսկին և արծաթը հաստատուն են պահում ոտքերը, բայց ընտիր խորհուրդն այս երկուսից առավել է համարվում։ Հարստությունը և ուժը հպարտություն են տալիս սրտին, բայց բոլորից առավել է երկյուղը Տիրոջից։ Ով երկյուղ ունի Տիրոջից, նա պակասություն չի զգա։
-
06.11.2020|
09:20
Գինին և երգը ուրախացնում են սիրտը, բայց իմաստության սերը երկուսից էլ առավել է։ Սրինգն ու տավիղը հաճելի են դարձնում նվագը, բայց քաղցր լեզուն երկուսից էլ առավել է։
-
03.11.2020|
00:01
Մեծ աշխատանք է սահմանված ամեն մարդու համար, և ծանր լուծ է դրված մարդու որդիների վրա իրենց մորից ելնելու օրից մինչև բոլորի մոր ծոցում թաղվելու օրը։
-
30.10.2020|
00:02
Օրենսգետը կքննի իմաստությունը և կպարապի ու կհմտանա իր բոլոր նախորդների մարգարեությունների մեջ։
-
27.10.2020|
00:02
Ով Տիրոջից երկնչում է, խրատ կստանա, և ովքեր առավոտ կանուխ դիմում են նրան, հաճություն կգտնեն։ Ով օրենք է փնտրում, կլցվի նրանով, և ով կեղծավորություն անի, նրանո՛վ կգայթակղվի։
-
23.10.2020|
00:02
Ասա՛ գլխավորը, քիչ խոսքով` շատը։ Եղի՛ր նրա նման, ով իմանում է, բայց լուռ է լինում։ Մեծամեծներին մի՛ հավասարվիր, և ուր նրանք խոսում են, մի՛ շաղակրատիր։ Որոտից առաջ փայլակն է շուտ երևում, իսկ ամոթխածից առաջ շնորհն է շտապում։
-
20.10.2020|
00:02
Գինու մոտ քեզ քաջ մի՛ ցույց տուր, քանզի գինին կործանել է շատերին։ Ինչպես քուրան փորձում է սրի ծայրի ջրդեղված լինելը, այդպես էլ գինին հպարտների սիրտը փորձում է վեճով։ Գինին հավասար է մարդու կյանքին, եթե այն խմում ես չափով։